«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ծիծաղելի մի՛ եղեք

Ծիծաղելի մի՛ եղեք
26.10.2024 | 09:28

Հայաստանը խզու՞մ է իր կապերը Ռուսաստանի հետ:

Ձգտում է ռուսական բազա ու Հայաստանի տարածքով անցնող ՌԴ պետական սահմանից ռուս սահմանապահ զորքերը հանե՞լ:

ՈՒ որպես հիմնավորում բերվում է երկողմ որոշակի շրջանակների հռետորիկան:

Ծիծաղելի մի՛ եղեք:

Այ՛, երբ ՌԴ-ն կդադարեցնի իր հատուկ արտաբյուջետային ֆոնդից Հայաստանի Հանրապետությանը հատկացնել տարեկան 2 միլիարդ դոլլարի ֆինանսավորումը այլևայլ նպատակների համար, այդ ժամանակ էլ ձեր այդ տեսակետը կբարձրաձայնեք:

Բարդ մաթեմատիկական հաշվարկներ անելուց առաջ, գոնե բազմապատկման աղյուսակն իմանալը պարտադիր պայման է:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ